Մատչելիության հղումներ

Հայաստանի Անկախության տոնը շնորհավորել է ԱՄՆ-ի նախագահը


Հայաստանի Անկախության 19-րդ տարեդարձի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է ստացել Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայից:

Հայաստանի նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահը իր ուղերձում, մասնավորապես, նշել է. - «Միացյալ Նահանգները միանում է Ձեզ եւ ամբողջ հայ ժողովրդին` նշելու Հայաստանի անկախության օրը` սեպտեմբերի 21-ը: Այս առիթով մենք մեր գնահատանքն ու հարգանքն ենք հայտնում հայ ժողովրդի ոգու ու նվաճումների եւ աշխարհով մեկ ունեցած ձեռքբերումների վերաբերյալ: Միացյալ Նահանգները հպարտանում է մեր երկրների պատմական կապերով ու բարեկամությամբ եւ որպես պատիվ է ընդունում հայկական ծագումով ամերիկացիների բազմաթիվ ներդրումները մեր երկրում: Շնորհավորում եմ Ձեր ազգային տոնի առթիվ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG