Մատչելիության հղումներ

Գեյթսը մտահոգված է Սիրիային սպառազինություն վաճառելու Ռուսաստանի ծրագրերով


Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը մտահոգված է Սիրիային սպառազինություն վաճառելու Ռուսաստանի ծրագրերով:

Պենտագոնից հաղորդում են, որ երկուշաբթի օրը Գեյթսն այս հարցը քննարկել է Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ հանդիպմանը, ում երկիրը եւս դեմ է պաշտոնական Մոսկվայի հիշյալ մտադրությանը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ` Գեյթսն այս հարցը ավելի վաղ Պենտագոնում քննարկել է նաեւ ռուսաստանյան պատվիրակության հետ հանդիպման ժամանակ` ռուսական կողմին հորդորելով աչալուրջ լինել այդ վաճառքի հնարավոր հետեւանքների հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG