Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյան. «Հայաստանը պաշտպանում է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը»


Հայաստանը միջազգային ասպարեզում եւ կառույցներում պաշտպանում է Չինաստանի մեկ պետություն սկզբունքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը Չինաստանի փոխարտգործնախարար Վան Գուան Գիայի հետ այսօր Պեկինում կայացած հանդիպման ժամանակ:

Հայաստանի կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` Տիգրան Սարգսյանը գոհունակություն է հայտնել Հարավային Կովկասի տարածաշրջանում Չինաստանի որդեգրած հավասարակշռված քաղաքականության համար։

Վարչապետը նշել Է, որ Հայաստանը մեծ նշանակություն Է տալիս Չինաստանի հետ հարաբերությունների զարգացմանը, որը Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ կարեւորագույն ուղղություններից Է։ «Կա բավականին լուրջ ներուժ` այդ հարաբերությունների հետագա զարգացման համար», - ասել Է նա։

Վան Գուան Գիան երախտագիտություն Է հայտնել Չինաստանի խնդիրների շուրջ Հայաստանի ունեցած դիրքորոշման, միջազգային կազմակերպություններում ցուցաբերած աջակցության համար։ «Մենք Հայաստանը միշտ դիտարկել ենք ԱՊՀ-ի տարածքում մեր կարեւոր գործընկեր երկիր», - ասել Է նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG