Մատչելիության հղումներ

Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը քառօրյա այցով Չինաստանում է


Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը երեկ քառօրյա աշխատանքային այցով մեկնել է Չինաստան։

Կառավարական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, արտգործնախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը, կառավարության եւ նախարարությունների աշխատակազմերի ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ` վարչապետը Պեկինում հանդիպումներ կունենա Չինաստանի Պետական խորհրդի քարտուղարի առաջին տեղակալ Լի Կեցյանգի, արտգործնախարարի առաջին տեղակալ Վանգ Գուանյայի ու մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Այսօր պատվիրակությունը կմասնակցի Չինաստանում Հայաստանի դեսպանատանը Հայաստանի Անկախության տոնի առթիվ կազմակերպվելիք ընդունելությանը։

Վաղը Շանհայում վարչապետը ներկա կգտնվի «Շանհայ Էքսպո - 2010» համաշխարհային ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանի Ազգային օրվան նվիրված միջոցառումներին։

Նախատեսվում է նաեւ վարչապետի այցը Չենգդու քաղաքում գտնվող բազալտի մշակման ձեռնակություն եւ արեւային մարտկոցների գործարան։

Սեպտեմբերի 23-ին վարչապետի գլխավորած պատվիրակությունը կվերադառնա Երեւան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG