Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Իրանի ժողովրդին կոչ է արել մերժել, ինչպես ինքն է նշել՝ Իրանի զինվորականների իշխանության եւ ուժի ընդլայնումը։
ABC հեռուստաընկերության This Week ծրագրում Քլինթոնն ասել է, թե Միացյալ Նահանգներին գնալով ավելի է մտահոգում Իրանում ուժայինների ազդեցության ընդլայնումը։
Նա ասել է, թե Իրանի ներսում եւս սա շատերին է մտահոգում, եւ հույս է հայտնել, որ իրանցիները ճանապարհ կգտնեն` դիմակայելու համար զինվորական ընդլայնվող ազդեցությանը։
BBC-ի փոխանցմամբ` Քլինթոնն ասել է, թե անցած նախագահական ընտրությունները այնքան էին կեղծված, որ ժողովրդավարական իշխանության բացակայության պայմաններում Իրանի իշխանությունները աջակցության համար ավելի հաճախ են դիմում բանակին։
ԱՄՆ-ի պետքարտուղարի այս գնահատականները հնչեցին Իրանի նախագահի Նյու Յորք կատարելիք այցի նախաշեմին, որտեղ նա մասնակցելու է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին։