Աֆղանստանում ավարտվել է խորհրդարանական ընտրությունների քվեարկությունը: Հաղորդվում է, որ բռնությունների հետեւանքով զոհվել է առնվազն 10 մարդ:
Ընտրական հանձնաժողովի խոսնակը հայտնել է, որ ընտրատեղամասերը պաշտոնապես փակվել են տեղական ժամանակով ժամը 16:00-ին, սակայն հերթում սպասող մարդիկ դեռ կարող են քվեարկել:
Կեսօրի տվյալներով մասնակցության տոկոսը շատ ցածր էր: Քվեարկելու իրավունք ունեցողներից շատերը թալիբների սպառնալիքների պատճառով ձեռնպահ են մնացել ընտրատեղամասեր գնալուց:
Հայտնվում է, որ թալիբների հարձակման արդյունքում հյուսիսային նահանգներից մեկում սպանվել են Աֆղանստանի անվտանգության ուժերի 6 ներկայացուցիչներ:
Հաղորդումներ կան նաեւ ընտրախախտումների վերաբերյալ: