Մատչելիության հղումներ

Բուլղարիայի արտգործնախարարը պաշտպանել է Ֆրանսիայից գնչուների արտաքսումը


Բուլղարիայի արտգործնախարար Նիկոլայ Մլադենովը պաշտպանել է Ֆրանսիայի իշխանություններին, որոնք երկրից արտաքսել են հարյուրավոր գնչուների:

Սոֆիայում, ուր այսօր ֆրանսիական դեսպանատան մոտ գնչուները բողոքի ցույց էին անցկացնում, Մլադենովը իր ելույթում նշել է, որ Ֆրանսիան «օրինական հիմքեր» ուներ արտաքսելու գնչուներին, որոնք ապրում էին ապօրինի բնակավայրերում: Արտաքսված գնչուների մեծամասնությունը Ռումինիայի եւ Բուլղարիայի քաղաքացիներ են:

Բուլղարիայում գնչուները կազմում են բնակչության շուրջ 10 տոկոսը:

Գնչուներին արտաքսելու առիթով Ֆրանսիան արժանացել է Եվրահանձնաժողովի եւ Եվրամիության մի շարք երկրների կոշտ քննադատությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG