Այսօր Աֆղանստանում անցնում են խորհրդարանական ընտրությունները: Երկրի օրենսդիր մարմնի ստորին պալատի 249 տեղերի համար մրցակցում են շուրջ երկուեւկես հազար թեկնածուներ:
Ազգային ընտրական հանձնաժողովի նախագահը քվեարկությունը սկսվելուց մի քանի ժամ հետո հայտնել է, որ արձանագրվել են առաջին խախտումները:
Երկրի ավելի քան 5 հազար ընտրատեղամասերից շուրջ հազարը փակ են մնացել` անվտանգության նկատառումներով:
Ընտրությունները տապալելու մասին հայտարարություններով հանդես եկած թալիբները արդեն մի շարք հարձակումներ են իրականացնել ընտրատեղամասերի վրա: Երկրի արեւելքում երկու մարդ սպանվել է, առնվազն 6 հոգի վնասվածքներ են ստացել: Քաբուլում հրթիռակոծվել են Միացյալ Նահանգների դեսպանատանը եւ միջազգային ուժերի կենտրոնակայանին հարող թաղամասերը:
Երկրի նախագահ Համիդ Քարզայը քաղաքացիներին կոչ է արել մասնակցել քվեարկությանը: Իշխանությունների պնդմամբ, ընտրությունների անվտանգությունն ապահովում են աֆղանական անվտանգության ուժերի շուրջ 300 հազար ներկայացուցիչներ:
Աֆղանստանում Միացյալ Նահանգների հատուկ դեսպանորդ Ռիչարդ Հոլբրուքը չի բացառել, որ ընտրությունների արդյունքները կարող են կեղծվել: Նա, այդուհանդերձ, շեշտել է, որ ընտրությունների անցկացումն արդեն կարեւոր նշանակություն ունի: