Թուրքիայի արտգործնախարարի խորհրդականի օգնական Սելիմ Էները որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հիմնական խոչընդոտ է առանձնացնում Լեռնային Ղարաբաղի հարցը:
«Գլխավոր հիմնախնդիրը, որ խոչընդոտում է, անշուշտ, իրավիճակն է Լեռնային Ղարաբաղում: Եթե Հայաստանը որոշակի քայլեր ձեռնարկի որոշ շրջաններից իր զորքերի մի մասը դուրս բերելու ուղղությամբ, դա, իմ կարծիքով, խիստ օգտակար կլինի», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Սելիմ Էները` շարունակելով. - «Դա ցույց կտա, որ Հայաստանը լրջորեն է վերաբերում խաղաղության հաստատելուն ուղղված ջանքերին եւ շարժվում է ճիշտ ուղղությամբ: Մենք հուսով ենք, որ դա հնարավոր է»:
Կարինե Սիմոնյան, Ստամբուլ