Մատչելիության հղումներ

YouTube-ում տեղադրված տեսանյութի առնչությամբ գործ է հարուցվել


Անցած շաբաթ օրը YouTube ցանցում հայտնված` զինծառայողների միջեւ ոչ կանոնադրական փոխհարաբերությունների վերաբերյալ տեսանյութի առթիվ Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը իրազեկում է, որ «դեպքի բոլոր մասնակիցները բացահայտվել են եւ բերման են ենթարկվել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն»:

«Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերը ՊՆ ռազմական ոստիկանության կողմից 2010 թվականի սեպտեմբերի 17-ին փոխանցվել են ՀՀ զինվորական դատախազություն: Հարուցվել է քրեական գործ», - հայտնում է պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը` խոստանալով դեպքի մանրամասների մասին հաղորդել առաջիկայում:

Ինչպես «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանեց պաշտպանության նախարարության աղբյուրը, բացահայտվել եւ բերման են ենթարկվել «Եղնիկներ» զորամասի երկու զինվոր եւ մեկ սպա:


Կարինե Քալանթարյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG