Մատչելիության հղումներ

Շրի Լանկայի զինապահեստում պայթյունից առնվազն 60 մարդ է զոհվել


Առնվազն 60 մարդ է զոհվել Շրի Լանկայի արեւելյան Բատիկալոա քաղաքի մոտ գտնվող զինամթերքի պահեստում պայթուցիկ պարունակող բեռնարկղի պայթյունից:

Զոհվածների մեծ մասը ոստիկաններ են, քանի որ պահեստը պատկանում է ոստիկանությանը, սակայն զոհերի թվում կան նաեւ առնվազն 2 չինացի կապալառուներ:

Ոստիկանությունը հայտարարել է, որ պայթյունը տեղի է ունեցել պատահաբար` կապալառուներին շինարարության համար պայթուցիկ տրամադրելու ժամանակ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG