Կիրակի օրը Հայոց ցեղասպանության զոհերի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ եւ կկայանա բողոքի հանրահավաք:
«Արձագանքելով հասարակության շրջանում առաջացած դժգոհությանը, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը հայտնում է, որ սեպտեմբերի 19-ին, ժամը 12.00-ին Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ կմատուցվի պատարագ եւ կկայանա բողոքի հանրահավաք` ընդդեմ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ տաճարի շուրջ թուրքական կառավարության կողմից ձեռնարկվող քարոզչական գործողությունների», - ասված է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հաղորդագրությունում: