Մատչելիության հղումներ

Հայաստանի արտգործնախարարին ընդունել է Իրանի նախագահը


Լուսանկարը` Հայաստանի արտգործնախարարության
Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին երեկ Թեհրանում ընդունել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հանդիպման ժամանակ Նալբանդյանը Ահմադինեջադին է փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձն ու բարեմաղթանքները:

Իրանի նախագահն ու Հայաստանի արտգործնախարարը գոհունակություն են հայտնել երկու երկրների միջեւ զարգացող բազմաբովանդակ համագործակցության առումով` ընդգծելով, որ վերջերս ակտիվացել են բարձր մակարդակի երկկողմ փոխայցելությունները, ձեւավորվել է արդյունավետ տնտեսական համագործակցություն, կյանքի են կոչվում բազմաթիվ փոխշահավետ ծրագրեր, գոյություն ունի լայն իրավապայմանագրային դաշտ եւ կա երկկողմ պատրաստակամություն` առավել զարգացնել գործակցությունը:

Քննարկվել է 2009 թվականի ապրիլին Հայաստանի նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցելության ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը:

Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել հայ համայնքի նկատմամբ Իրանի իշխանությունների հոգատար վերաբերմունքը:

Մահմուդ Ահմադինեջադը խնդրել է իր ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Սերժ Սարգսյանին:

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը հանդիպումներ է ունեցել Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթաքիի եւ Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Սաիդ Ջալիլիի հետ, այցելել է Իրանահայոց թեմի առաջնորդարան, որտեղ հանդիպել է իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG