«Մենք կարծում ենք, որ Իրանը նշանակալից դերակատարություն ունի։ Իրանը հավասարակշիռ դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղի խնդրի կարգավորման համար», - հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը իրանցի գործընկեր Մանուչեհր Մոթաքիի հետ երեկ Թեհրանում կայացած համատեղ ասուլիսում։
Իրանական Fars լրատվական գործակալության փոխանցմամբ` Հայաստան - Իրան երկկողմ հարաբերությունների վերաբերյալ Նալբանդյանը ընդգծել է, որ երկու հարեւան երկրների միջեւ կապերը «ջերմ են եւ գերազանց»: «Մենք ջանքեր ենք գործադրում Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների հետագա ամրապնդման եւ խորացման համար», - ասել է նա:
Հայաստանի արտգործնախարարը նշել է, որ երկու կողմերը տարաբնույթ նախաձեռնություններ են ցուցաբերում զանազան ոլորտներում` ընդլայնելու երկկողմ հարաբերությունները, եւ ավելացրել, որ Երեւանը պլանավորում է մոտ ապագայում Հայաստանի մշակույթի օրեր անցկացնել Թեհրանում։
Նշելով, որ վերջերս Հայաստանի մի շարք պաշտոնյաներ այցելել են Թեհրան, ներառյալ պաշտպանության նախարարը, Նալբանդյանը ասել է, թե «երկու երկրների միջեւ քաղաքական խորհրդակցությունները ընթացքի մեջ են, եւ մենք միմյանց հետ համագործակցում ենք նաեւ միջազգային ասպարեզում»։