Ազգային ժողովի պետաիրարավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը (ՀՀԿ) «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հանդիպումից հետո ասաց. - «Մենք բավականին տեղեկատվություն ստացանք: Չէի ուզենա մանրամասնել այդ տեղեկատվությունը: Կարծում եմ, որ շատ շուտով կոալիցիոն գործընկերների հետ մենք կավարտենք մեր քննարկումները, կլրամշակենք այս նախագիծը եւ կներկայացնենք արդեն շատ ավելի լայն քննարկման, երբ քաղաքական դաշտի բոլոր մասնակիցները հնարավորություն կունենան իրենց դիրքորոշումը արտահայտել»:
«Վստահ եմ, որ հանրային քննարկումների արդյունքում նախագիծը կլրամշակվի, կստանա իր ավարտուն տեսքը, որից հետո այն կներկայացվի Վենետիկի հանձնաժողովի պաշտոնական կարծիքին», - եզրափակեց Հարությունյանը:
Վենետիկի հանձնաժողովին, հիշեցնենք, կոալիցիայի անունից Ընտրական օրենսգրքի փոփոխությունների երկու տարբերակ է ներկայացվել: Դրանցում առկա տարբերությունները, ըստ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի («Բարգավաճ Հայաստան»), վերաբերում են ընտրական հանձնաժողովների ձեւավորմանը:
«Մեկ տարբերակով [հանձնաժողովների ձեւավորումը] մնում է գործող կարգի համաձայն, իսկ մյուս տարբերակը պրոֆեսիոնալ հանձաժողովներն են», - պարզաբանեց պատգամավորը:
Հենց այդ տարբերակում, ըստ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի, բազմաթիվ վտանգավոր դրույթներ կան, որոնք «է'լ ավելի են խորացնելու իշխանության արատավոր վերարտադրության գործընթացները»:
Մինասյանի խոսքով, հանձնաժողովների կազմավորման հարցում առաջարկվում է նոր մոտեցում, որով ըստ էության «վերջնականապես վերանում է քաղաքական հակակշիռ կազմող ընդդիմության մասնակցությունը այդ հանձնաժողովներին»:
Նրա խոսքով, գործող օրենքով 8 անդամներից բաղկացած հանձնաժողովների (որտեղ ընդդիմությունը ներկայացված է 1-2 անդամով) փոխարեն խորհրդարանական մեծամասնությունը առաջարկում է հանձնաժողովի անդամների թիվը հասցնել ավելի քան երկու տասնյակի, որտեղ ընդդիմության ներկայացվածությունը անփոփոխ է մնում:
«Մնացածը ամենատարբեր իշխանական խմբերի ներկայացուցիչներ են լինում կամ` առնվազն նրանց վստահորդները: Մեկ-երկու անձի ձայնը վերջնականապես փոշիացվում է… Նպատակը նաեւ նա է, որ իշխանությունը վերարտադրի ինքն իրեն», - մանրամասնեց Արծվիկ Մինասյանը:
Խորհրդարանական ընդդիմությունը` «Ժառանգություն» եւ Դաշնակցություն խմբակցությունները, հիշեցնենք, Վենետիկի հանձնաժողով են ուղարկել իրենց մշակած տարբերակը:
«Մենք առաջարկել ենք հավասարակշռված հանձնաժողով 50/50 տոկոսով», - ասաց Մինասյանը: