Սեպտեմբերի 15-ից մինչեւ 17-ը ամբողջությամբ կդադարեցվի Վրաստան եւ Հայաստան բնական գազի մատակարարումը` Հյուսիսային Կովկաս - Անդրկովկաս մայրուղային գազատարի վրա «Գազպրոմ տրանսգազ Ստավրոպոլ» ընկերության կողմից պրոֆիլակտիկ աշխատանքներ իրականացնելու կապակցությամբ: Այս մասին «ՀայՌուսգազարդ» եւ Վրաստանի գազափոխադրման ընկերություններին տեղեկացրել են «Գազպրոմ Էքսպորտ» ընկերությունից:
«ՀայՌուսգազարդ»-ը հայտնում է նաեւ, որ գազի մատակարարման դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի:
«ՀայՌուսգազարդ»-ը հայտնում է նաեւ, որ գազի մատակարարման դադարեցումը սպառման շուկայում որեւէ փոփոխության չի հանգեցնի: