Մատչելիության հղումներ

Վաշինգտոնում հանդիպում են ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարները


Վաշինգտոնում այսօր հանդիպում են Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Ռոբերտ Գեյթսը եւ Անատոլի Սերդյուկովը:

Հանդիպման հիմնական թեմաներից են ՆԱՏՕ-ի զորքերի փոխադրումը Աֆղանստան Ռուսաստանի տարածքով, Եվրոպայում ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաեւ պաշտոնական Վաշինգտոնի եւ Մոսկվայի միջեւ այս տարի ստորագրված ռազմավարական հարձակողական սպառազինության կրճատմանը վերաբերող համաձայնագիրը:

Սպասվում է, որ հանդիպման արդյունքում նախարարները կստորագրեն ռազմական ոլորտում գործակցությանն առնչվող մի շարք փաստաթղթեր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG