Արտգործնախարար Նալբանդյանի` Իրան պաշտոնական այցի առիթով «ժամանակ»-ի խմբագրականը գրում է. - «Պետք է նկատել, որ վերջին երկու տարիներին հայ-իրանական շփումները, հատկապես քաղաքական բարձր մակարդակով, այդքան էլ հաճախակի չեն: Ավելին` Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո կարծես թե Իրանը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում մղվել է որոշակիորեն երկրորդ պլան: Առաջին հայացքից դրա պատճառը կարող է թվալ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», սակայն իրականում դա գուցե միայն վիզուալ տպավորություն է: Խորքային առումով հայ-իրանական հարաբերության օրակարգային «դեվալվացիան», թերեւս, ունի առավել խորքային պատճառներ: Բանն այն է, որ Իրանը, իհարկե ոչ այնքան, որքան ասենք` Ռուսաստանը կամ որքան Արեւմուտքը, այդուհանդերձ որոշակի ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա եւ դրանց հանդեպ ցուցաբերում է որոշակի հետաքրքրություն: Ահա այդ հետաքրքրության առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը իրանական կողմի համար, թերեւս, այդքան չի դիտվում որպես Հայաստանում թիվ մեկ գործընկեր եւ ամենաընկալելի գործընկեր»:
Հայաստանի պաշտպանության նախարարության լրատվական ծառայության ղեկավար Մուշեղ Աղեկյանը երեկ «Հայկական ժամանակ»-ի թղթակցին հայտնել է, թե youtube կայքում տեղադրված հայտնի կադրերի մեջ պատկերված անձանց ինքնությունը պարզելու գործում որեւէ նորություն չկա: Թերթն այնուհետեւ շարունակում է. - «Մեր հավաստի տեղեկություններով, սակայն, թեեւ պաշտոնապես գործով զբաղվում է Ռազմական ոստիկանությունը, իրականում բացահայտման գործը հանձնարարվել է Ազգային անվտանգության ծառայության ստորաբաժանումներից մեկին: Նույն աղբյուրից տեղեկացել ենք նաեւ, որ գործում կա որոշ առաջընթաց: Մասնավորապես, պարզվել է, որ կադրերն իսկական են եւ նկարահանվել են հայկական բանակում: Արդեն մի քանի տասնյակ մարդ «զրույցի» է հրավիրվել ԱԱԾ եւ Ռազմական ոստիկանություն: Աղբյուրի հաղորդմամբ, բանակի բարձրաստիճան պաշտոնյաներին առավելապես մտահոգում է ոչ թե զինվորներին ստորացնող սադիստ սպային հայտնաբերելն ու պատժելը, այլ այն, թե ով եւ ինչու է կադրերը տեղադրել youtube-ում, եւ արդյոք դա իշխանական թեւերից մեկը չի՞ ուզում օգտագործել Պաշտպանության նախարարության որեւէ բարձրաստիճան պաշտոնյայի դեմ»:
«Հայոց Աշխարհ» թերթի հետ զրույցում անդրադառնալով նույն տեսանյութին` Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Վարդան Ավետիսյանը ասել է. - «Անշուշտ, հասկանալի է այդ տեսանյութը դիտած մարդկանց ու հատկապես ծնողների, զինծառայող հարազատ ունեցող քաղաքացիների մտահոգությունը եւ վրդովմունքը։ Սակայն անհասկանալի է այն աղմուկը, որ դրա շուրջ շատ արագ բարձրացվեց ընդդիմադիր քաղաքական ուժերի կողմից։ Պետք է սառնասրտորեն եւ սթափ մոտենալ այդ ամենին, ծանրութեթեւ անել բոլոր հանգամանքները։ Այժմ քննություն է կատարվում, եւ պատկան մարմիններին տրված են համապատասխան հանձնարարականներ` այդ տեսանյութին վերաբերող հանգամանքները, այնտեղ պատկերված անձանց ինքնությունը պարզելու եւ բացահայտելու վերաբերյալ։ Սպասենք` քննությունն ավարտվի, որից հետո մեր գնահատականները կտանք»։
«Առավոտ»-ին հարցազրույց է տվել Հայաստանի արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը: Լրագրողը հարցնում է. - «Այն տպավորությունն է, որ քրեակատարողական հիմնարկների նկատմամբ վերահսկողություն չի իրականացվում: Հայտնի է, որ վերահսկողական լայն լիազորություններ ունեն հասարակական դիտորդները. ի՞նչ ընթացք են ունենում նրանց կողմից ներկայացված հաղորդումները»: Նախարարը պատասխանում է. - «Մոտ 2.5 տարի առաջ օրենքով վերացվեց այդ համակարգում գործող գերատեսչությունը, սակայն հաստիքները չփոխանցվեին Արդարադատության նախարարությանը: Հարկ եղավ առկա ռեսուրսների հաշվին մշակել ինչպես առանձնահատուկ այդ ոլորտում ստուգումներ անցկացնելու հստակ մեթոդաբանություն, այնպես էլ կազմակերպել համապատասխան վերապատրաստումներ: Արդյունքներն արդեն ակնհայտ են. մամուլում եւս լուսաբանվում են նախարարության վերահսկողական ստորաբաժանման արդյունավետ գործունեության արդյունքները: Այսուհետեւ այդ ոլորտում աշխատանքներն առավել արդյունավետ կլինեն»:
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Հայաստանում, ինչպես հայտնի է, հարգի են բացառապես կայուն եւ երաշխավորված շահույթ ապահովող բիզնեսները: Դրանք բավականին շատ են: Օրինակ` դպրոցական դասագրքերի տպագրությունը (սպառումը երաշխավորված է), բանակի պարենի մատակարարումը, ցորենի ներկրումը եւ այլն: Այդ ոլորտներում, բնականաբար, մրցակցություն չկա. բիզնեսի ծավալներն ու եկամուտները նախապես հայտնի են, մի խոսքով` դրանցով զբաղվելը փող տպելու պես բան է: Իսկ հունվարի 1-ին այդ ոլորտներին ավելանալու է եւս մեկը` տրասպորտային միջոցների պարտադիր ապահովագրումը: Սա իսկապես փայլուն բիզնես է: Եվ, որ ամենակարեւորն է, եկամուտները երաշխավորված են»: Թերթի գնահատականով, այս բիզնեսը, հարկերն ու «մանր-մունր» ծախսերը հանած` տարեկան մոտ 6 միլիարդ դրամի երաշխավորված շահույթ կապահովի»: