Երեքշաբթի օրը լրագրողների հետ հանդիպմանը Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը ասաց, որ «Կինոաշուն»-ը ավանդական է դառնալու եւ անցկացվելու է ողջ Հայաստանի տարածքում:
Ծրագրի շրջանակներում հայ հանդիսատեսը հնարավորություն կունենա դիտել ոչ միայն հին ու նոր հայկական ֆիլմերը, այլեւ` այն աշխատանքները, որ խորհրդային տարիներին ինչ-ինչ պատճառներով երբեւէ չեն ցուցադրվել:
«Մենք փորձում ենք հայկական ամբողջ կինոն ներկայացնել հանրությանը, որովհետեւ այսօր հայկական կինոն ներկայացնելու միակ միջոցը մնացել են հեռուստաալիքները, որոնք էլ շատ քիչ են ցուցադրում», - ասաց Գեւորգյանը:
«Կինոաշուն»-ի շրջանակում ֆիլմերը հիմնականում ցուցադրվելու են անվճար: Միայն Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրությունը կլինի վճարովի. մեկ տոմսի գինը` 200-300 դրամ:
Կլինեն բացօթյա ցուցադրություններ Կասկադում եւ Սիրահարների այգում:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է Ազգային կինոկենտրոնը, որ պետական կառույց է եւ ստեղծվել է «Հայֆիլմ»-ի սեփանակաշնորհումից երկու տարի անց («Հայֆիլմ»-ի հետ սեփականաշնորհվեց նաեւ ողջ ֆիլմադարանը), ցուցադրելու իրեն չպատկանող ֆիլմերը, Գեւորգ Գեւորգյանը արձագանքեց. - «Այդ ֆիլմերը մեր պետության սեփականությունն են: Մինչեւ սեփականաշնորհումը արտադրված բոլոր ֆիլմերը ազգային սեփականություն են: Դա մեր սեփականությունն է: Սեփականաշնորհումից հետո 50 տարով տրվել է ֆիլմերը թվայնացնելու եւ դրանք օգտագործելու իրավունքը, վաճառելու իրավունքը: Բայց դրանց սեփականատերը մենք ենք, եւ մենք կարող ենք այդ ֆիլմերը ոչ կոմերցիոն ցուցադրել, հատվածներ օգտագործել, փառատոների տանել»: