Մատչելիության հղումներ

Իրանի նախագահը հաջորդ շաբաթ կայցելի Նյու Յորք


Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում սեպտեմբերի 24-ին մասնակցելու է սպառազինությունների կրճատման հարցերով բարձր մակարդակի հանդիպմանը: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը, ում նախաձեռնությամբ անցկացվելու է այդ հանդիպումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը փոխանցել է, որ Իրանի նախագահը երկկողմ հանդիպման համար չի դիմել:

Բան Կի-մունը նշել է նաեւ, որ Ատոմային Էներգիայի միջազգային գործակալության տնօրենի վերջին զեկույցը, որում փաստվում են միջուկային բնագավառում պաշտոնական Թեհրանի գործունեության ուսումնասիրության ընթացքում գործակալության առջեւ ծառացած դժվարությունները, «մտահոգության եւս մեկ աղբյուր է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG