«Փորձելու ենք հանրային առողջապահության խնդիրներին Առողջապահության նախարարությունում տալ առաջնորդող եւ համակարգող դեր, ինչը այսօր առկա չէ», - լրագրողների հետ հանդիպմանը ասաց փոխնախարարը:
Հակոբյանի խոսքով, ստեղծվելիք կառույցի հիմնական գործառույթներից է լինելու բնակչությանը առողջապահական խնդիրների մասին տեղեկացնելը.- «Մենք պետք է բոլորին տանք իրենց առողջության մասին գիտելիքներ: Մենք պետք է նրանց ցույց տանք, թե շրջապատում որտեղ նրանք կարող են գտնել առողջություն, որտեղ են ռիսկերը»:
Հայաստանում, մինչդեռ, այսօր 1-5 տարեկան երեխաներից յուրաքանչյուր 6-րդը մահանում է դժբախտ պատահարից:
«Երեխաները այսօր պաշտպանված չեն ո'չ իրենց տանը, ո'չ շրջապատում, ո'չ դպրոցում: Նրանք ապրում են բավականին ռիսկային պայմաններում: Մենք բոլորս պետք է մտածենք, թե ինչ պետք է անենք, որպեսզի մեր երեխաների համար ստեղծենք ապրելու եւ զարգացման համար նորմալ պայմաններ: Ցավալի է, որ մենք երեխաներին ենք կորցնում այդպիսի անհեթեթ իրավիճակներում` տրավմաներից եւ թունավորումներից», - նշեց փոխնախարարը:
Հանրային առողջապահության ոլորտում բազմաթիվ բացեր է տեսնում «Վստահություն» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ, մասնագիտությամբ բժիշկ Սուսաննա Հարությունյանը` հույս հայտնելով, որ ստեղծվելիք կառույցը կզբաղվի հենց այդ խնդիրներով:
«Շատ դժվար է այսօր տեղադրել անվճար առողջապահական ուղղվածություն ունեցող գովազդներ մեր հեռուստատեսությունում: Սակայն կարեւորում եմ դա, որովհետեւ դա բնակչությանը տեղեկատվություն հասցնելու ամենահզոր միջոցն է: Բացի դրանից, առողջապահական հաղորդումների քանակն է քիչ, դրանց որակն էլ մտածելու տեղիք է տալիս: Միայն մի փաստ նշեմ, որ այդ հաղորդումները հիմնականում ֆինանսավորվում են ինչ-որ հովանավորի կողմից: Եվ բնական է, որ հովանավորի պահանջով արդեն հաղորդումն ունի այս կամ այն ուղղվածությունը, այս կամ այն գովազդային բնույթը: Եվ անկողմնակալ տեղեկատվություն չի տալիս, որն այդքան անհրաժեշտ է մեր բնակչությանը», - եզրափակեց Հարությունյանը: