Մատչելիության հղումներ

Հայաստանում է Լիբանանի պետնախարարը


Երեւանում է Լիբանանի պետնախարար Ադնան Կասսարի գլխավորած պատվիրակությունը, որին այսօր ընդունել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Վարչապետը հանդիպման ժամանակ նշել է, որ երկու պետությունների հարաբերություններն ու մասնավորապես տնտեսական կապերը ունեն զարգացման մեծ ներուժ:

Կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցներն անդրադարձել են ներդրումների խրախուսման հարցերին` մասնավորապես հանքահումքային, բանկային, բարձր տեխնոլոգիաների եւ տուրիզմի ոլորտներում: Այդ համատեքստում կարեւորվել է նոյեմբերին Երեւանում նախատեսված հայ - լիբանանյան գործարար համաժողովի անցկացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG