Թուրքիայում, ըստ նախնական արդյունքների, հանրաքվեի մասնակիցների 58 տոկոսը «այո» է ասել սահմանադրական փոփոխություններին:
Մասնակցությունը կազմել է մոտ 78 տոկոս:
«Թուրքիան այսօր տոնում է ժողովրդավարության հաղթանակը», - հանրաքվեի նախնական արդյունքների հրապարակումից հետո հայտարարել է երկրի վարչապետ Ռեջեփ Էրդողանը:
Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացրած բարեփոխումների փաթեթը ենթադրում է դատական իշխանության իրական անկախության ապահովում եւ բանակի դերի նվազում:
Եվրամիությունը ողջունել է Թուրքիայում կայացած հանրաքվեի արդյունքները: Եվրաինտեգրման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն հայտարարել է, թե սա քայլ առաջ է ճիշտ ուղղությամբ: