«Ժամանակ»-ը մեկնաբանում է ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացրած բանաձեւի հետկանչը. - «Պաշտոնական Երեւանն արդեն իսկ սկսել էր խոսել դիվանագիտական հաղթանակի մասին: Այն, որ դա թեկուզ փոքր, բայց հաղթանակ է, իհարկե, կարծես թե բավական մոտ է իրականությանը: Սակայն խնդիրն այն է, թե ո՞ւմ հաղթանակն է դա եւ արդյո՞ք այդ պարագայում տեղին է պաշտոնական Երեւանի էյֆորիան: Բանն այն է, որ այդպես էլ անհայտ մնաց, թե Հայաստանի դիվանագիտությունն ի՞նչ է հակադրելու ադրբեջանական այդ նախաձեռնությանը: Ավելին` ակնհայտ էր, որ Երեւանն արդեն թեւաթափ եղած կամ ձեռքերը վեր պարզած վիճակում ընդամենը փորձում էր հասարակության մոտ արդարանալ, թե իրականում ՄԱԿ-ի բանաձեւերը ուժ չունեն, որ իրականում Ղարաբաղի խնդիրը ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափում է, որ ՄԱԿ-ում Ադրբեջանն ուղղակի օգտվում է մահմեդական երկրների աջակցությունից: Եվ ահա, հանկարծ ադրբեջանական բանաձեւի նախագծի քննարկումը հետաձգվում է, իսկ Երեւանը հայտնվում է էյֆորիայի մեջ: Սա առնվազն տարօրինակ է եւ նաեւ զավեշտալի: Որտե՞ղ է Հայաստանի լուման այդ հաղթանակի մեջ, ինչո՞ւ հասարակությունը չի տեսնում այդ լուման, ինչո՞ւ է Երեւանը գաղտնի պահում իր լուման»:
«Հայոց Աշխարհ»-ը, իր խմբագրականում ամփոփելով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած հերթական այցը, եզրակացնում է. - «Կարեւորը ոչ այնքան միջնորդների առաջարկների բովանդակությունն է, որքան այն կյանքի կոչելու հնարավորության հիմնահարցը։ Ակնհայտ է, որ Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման գաղափարին քաղաքական հստակ կերպարանք հաղորդելու համար ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան ունեն ընդամենը երեք տարբերակ. ա) հասնել հակամարտության բոլոր կողմերի համաձայնության, բ) լուծումներ պարտադրել հակամարտության բոլոր կողմերին, գ) պահպանել ստատուս քվոն, այսինքն` հակամարտության սառեցված լինելու փաստը»։ Վերլուծելով այս երեք տարբերակները` թերթը ամփոփում է. - «Ներկայումս միակ բանը, որ ի զորու են անել միջնորդ տերությունները, եւ այն իսկապես բխում է նրանց շահերից, խաղաղության պահպանումն է` հակամարտության սառեցման միջոցով»։
Մեկնաբանելով Forbes հանդեսի հրապարակած աշխարհում տնտեսական գործունեություն սկսելու համար լավագույն երկրների ցանկը, ըստ որի, հիշեցնենք, Հայաստանը հարավկովկասյան տարածաշրջանում ետ է մնում Ադրբեջանից եւ Վրաստանից` «Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Նույնիսկ նրանք, ովքեր, ասենք, մի 50 կամ 100 հազար դոլար կապիտալ ունեն եւ կցանկանային ինչ-որ բիզնես ծավալել Հայաստանում, չեն կարող անել դա: Գումար ներդնելու տեղ չկա, ամեն ինչ վաղուց փակ է եւ վերահսկվում է: Իսկ ի՞նչ է տեղի ունենում նման դեպքերում: Մարդիկ հեռանում են երկրից: Ի դեպ, հեռանում է նաեւ կապիտալը: Պաշտոնական տվյալների համաձայն, այս տարվա առաջին 7 ամիսների ընթացքում արտասահմանից դեպի Հայաստան ոչ առեւտրային նպատակով կատարված դրամական փոխանցումների ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 10 տոկոսով: Թվում է լավ ցուցանիշ է: Բայց այդ նույն ժամանակահատվածում Հայաստանից արտասահման ոչ առեւտրային նպատակով փոխանցված գումարների ծավալն ավելացել է 22 տոկոսով: Որեւէ մեկը չի կարծում, չէ՞, որ Հայաստանում բնակվողները ֆինանսապես օգնում են, ասենք, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում բնակվող իրենց ազգականներին: Մարդիկ պարզապես տուն-տեղ վաճառում են, գումարը փոխանցում արտասահման ու իրենք «հետեւից գնում»: Բա ուրիշ ի՞նչ անեն: Ու հենց դա է պատճառը, որ արտագաղթի այս նոր ալիքը երկրից քշում-տանում է արդեն ոչ թե ամենաաղքատներին, այլ ամենից առաջ միջին խավին»:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը «Առավոտ»-ի հետ զրույցում ասել է. - «Ես ոչ մեկի հետ մրցակցելու ցանկություն չունեմ: Եվ կարծում եմ` որեւէ մեկին առիթ չեմ տվել, որ մրցակցի կամ իմ դեմ պատերազմ հայտարարի: Ես սիրում եմ պահել խաղի կանոնները եւ աշխատում եմ թիմի հետ միասին` անում եմ իմ գործը: Իմ կարծիքով, նաեւ իշխանության մեջ էլ կան մարդիկ, որոնք անհիմն լուրեր տարածելով` փորձում են խառնաշփոթ ստեղծել: Կարող եմ վստահեցնել` մենք որեւէ խնդիր չունենք գործող նախագահի հետ: Եվ չեմ էլ կարծում, թե նման որեւէ խնդիր կարող է կապվել ՀՀ նախագահի հետ: Ուղղակի սա ավելի ներքեւի շրջանակների նախանձի արտահայտությունն է, փորձում են սեպ խրել իմ եւ ՀՀ նախագահի միջեւ, ինչը, իմ կարծիքով, իրենց չի հաջողվի»:
«Կապիտալ»-ը գրում է. - «Երեկ Ռուսաստանի գյուղատնտեսության փոխնախարար Սերգեյ Կորոլյովը հայտարարել է արեւածաղկի ձեթի եւ արեւածաղկի սերմի արտահանման հնարավոր սահմանափակման մասին: Ըստ նրա՝ իրենք համապատասխան որոշումը կընդունեն բերքահավաքի ավարտից եւ շուկայի իրավիճակի ուսումնասիրությունից հետո։ Այս հայտարարության ֆոնին Հայաստանում չի բացառվում արեւածաղկի ձեթի նոր թանկացումը։ Մեր հանրապետությունը տարեկան ներկրում է 18-19 հազար տոննա արևածաղկի ձեթ, որի գերակշիռ մասը ռուսական ծագում ունի»: