Մատչելիության հղումներ

Հայաստանը դեսպանություններ կբացի Նիդերլանդներում եւ Ճապոնիայում


Կառավարությունը այսօր հավանություն է տվել Նիդերլանդներում (նստավայրը` Հաագա) եւ Ճապոնիայում (նստավայրը` Տոկիո) Հայաստանի դեսպանություններ ստեղծելու` հանրապետության նախագահի հրամանագրերի նախագծերին։

«Աշխարհի այս առաջատար երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ բացելը բխում է մեր երկրի շահերից, մանավանդ, որ այստեղ գործում են Ադրբեջանի եւ Վրաստանի դեսպանությունները, իսկ Ճապոնիան դեսպաններ ունի Բաքվում եւ Թբիլիսիում», - ասված է կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում:

Կառավարությունը նաեւ համաձայնություն է տվել Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական անձնագրեր կրողների համար մուտքի արտոնագրեր ստանալու պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG