Մատչելիության հղումներ

Համանախագահների մասնակցությամբ մոնիտորինգը անցել է առանց միջադեպերի


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում` Մարտակերտ - Թարթառ ճանապարհին ԵԱՀԿ-ի առաքելության այսօր անցկացրած պլանային դիտարկմանը ներկա են եղել նաեւ Մինսկի խմբի համանախագահները:

Ղարաբաղի արտգործնախարարության հաղորդագրության համաձայն` դիտարկումն անցել է ըստ սահմանված գրաֆիկի, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել:

Ծրագրվածի համաձայն` դիտարկման ժամանակ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն, Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը, ինչպես նաեւ ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրչիկը հատել են շփման գիծը:

Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG