Հրդեհի մասին ահազանգը ստացել եւ դեպքի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության հրդեհաշիջման շտաբը եւ 6 հրշեջ մեքենա: Պարզվեց սակայն, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում տեղի է ունեցել կարճ միացում, որի հետեւանքով առաջացել է ուժեղ ծխապատ գոտի:
Ինչպես տեղեկացրեց Մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը, կարճ միացումը տեղի է ունեցել շարժասանդուղքի մեքենասրահների լուսավորության վահանակում: Մալուխների այրման արդյունքում բռնկված տեղային կրակը մետրոյի աշխատակիցները կրակմարիչով մարել են, եւ այն հրդեհի չի վերածվել:
«Լուսավորության էլեկտրական վահանի մեջ երկու ավտոմատ է այրվել: Ավտոմատները, գիտեք, պլաստմասսայից է բաղկացած իրանը` այսպիսի ծուխ է արձակել իրանից եւ տհաճ հոտ: Մեր աշխատողները տեղում կրակմարիչով հանգցրել են, խուճապի առիթ չկար այստեղ ուղղակի, ուղղակի հոտն էր տհաճ», - փոխանցեց Յայլոյանը:
Մետրոպոլիտենի երթեւեկությունը չի կանգնել, անվտանգության նկատառումներից ելնելով` այդ ընթացքում միայն «Մարշալ Բաղրամյան» կայարանում նստեցում եւ իջեցում չի կատարվել:
Հրդեհաշիջման աշխատանքների անհրաժեշտություն չկար, եւ դեպքի վայր ժամանած հրշեջ մեքենաները մեկնեցին: Վտանգը չեզոքացված է, տուժածներ չկան, ծուխը հեռացնելուց հետո կայարանը կշարունակի սպասարկել ուղեւորներին, տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետի տեղակալ Պավել Գյոզալյանը` հավելելով, թե կատարվածի հանգամանքները պարզվում են:
«Մալուխների կարճ միացման ժամանակ սովորաբար այդպես էլ լինում է` շատ առատ ծուխ է լինում եւ այդ ծուխը շատ արագ տարածվում է», - ասաց Գյոզալյանը:
Տեղի ունեցածի պատճառների վերաբերյալ «Ազատություն» ռադիոկայանի հարցին նա արձագանքեց. - «Դա արդեն հետաքննությունը ցույց կտա, համապատասխան մարմինները կկատարեն ուսումնասիրությունը, փորձաքննություն կկատարվի, եւ եզրակացություն կտան, թե ինչի հետեւանքով է տեղի ունեցել կարճ միացումը»:
Երեւանի մետրոպոլիտենի մամուլի քարտուղար Նինել Վարդանյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փոխանցեց, որ արդեն ժամը 11-ն անց 10-ից «Մարշալ Բաղրամյան» կայարանը շարունակել է բնականոն աշխատանքը:
Կարճ միացման պատճառը, Վարդանյանի խոսքով, սարքավորումների մաշվածությունն է. - «Հիմնական պատճառն այն է, որ այդ սարքավորումները 30 տարվա վաղեմության են, բազմաթիվ անգամ վերանորոգվել են եւ զարմանալի չէ, որ մի անգամ էլ այսպես պետք է դրսեւորեին իրենց: Դրանք պետք է փոխել»:
Իսկ հարցին, թե երբ կփոխվեն այդ սարքավորումները, եւ ինչն է պատճառը, որ մինչեւ հիմա չեն փոխվել, մետրոպոլիտենի խոսնակը արձագանքեց. - «Իհարկե ֆինանսավորումը: Դեռ հերթը չի հասել: Որոշ բաներ մեր տնտեսության մեջ հիմնավոր բարելավվել են, վերանորոգվել են, փոխվել են, իսկ սրանց հերթը դեռ չի հասել: Թե երբ կարվի, ճիշտն ասած, այս պահին ես չեմ կարող պատասխանել»: