Այսօր հեռախոսազրույց է կայանալու Հայաստանի եւ Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Գրիգոլ Վաշաձեի միջեւ: Այդ մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ` Վրաստանի արտգործնախարարը, մասնավորապես, հայտարարել էր, թե Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման ժամկետի 24 տարով երկարաձգումը սպառնում է Հայաստանի ինքնիշխանությանը եւ «մեծ վտանգ է տարածաշրջանի համար»:
«Ռուսաստանյան ռազմակայանի միակ նպատակն է տարածաշրջանում լարվածության աճը», - APA լրատվական գործակալության վկայությամբ` ասել էր Վաշաձեն:
Մեկնաբանելով հիշյալ հայտարարությունները` Հայաստանի արտգործնախարարության մամուլի քարտուղարը, մասնավորապես, ասել է. - «Այդ կարծիքը մենք չենք կիսում: Հայաստանում ռուսաստանյան ռազմակայանի ներկայության մասին մեր դիրքորոշումը բազմիցս արտահայտել է երկրի ղեկավարությունը: Կարծում ենք, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից ներկայացված այդ տեղեկատվությունը սովորության համաձայն աղավաղում է պարունակում»:
«Ամեն դեպքում, որեւէ այլ երկրի պաշտոնյա իրավասու չէ խառնվել մեր գործերին եւ մեկնաբանություններ անել մեր անվտանգության հարցերի վերաբերյալ», - շեշտել է Տիգրան Բալայանը: