Մատչելիության հղումներ

Բարոզու. «Եվրամիության տնտեսական առողջացումը թափ է հավաքում»


Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն այսօր հայտարարել է, որ Եվրամիության տնտեսական առողջացումը թափ է հավաքում, եւ այս տարվա տնտեսական աճը կանխատեսվածից ավելին կլինի:

Միաժամանակ, Եվրախորհրդարանում ունեցած ելույթում Բարոզուն նշել է, որ Եվրամիությունում գործազրկության մակարդակը մնում է անչափ բարձր:

Եվրահանձնաժողովի նախագահը ասել է, որ Եվրոպան տնտեսական ճգնաժամի եւ գործազրկության դեմ պետք է պայքարի աշխատատեղերի միասնական շուկա ստեղծելու ճանապարհով:

Վերջին պաշտոնական կանխատեսումների համաձայն` 2010 թվականին Եվրամիությունում սպասվում է 1 տոկոսի տնտեսական աճ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG