Մատչելիության հղումներ

Մոլդովայի նախագահի պաշտոնակատարը ցանկանում է լուծարել խորհրդարանը


Մոլդովայի նախագահի պաշտոնակատար Միխայ Գիմպուն երկրի խորհրդարանը արձակելու թույլտվություն ստանալու նպատակով դիմել է Սահմանադրական դատարան:

Շուրջ մեկ տարի է` Մոլդովայի խորհրդարանը չի ապահովում անհրաժեշտ թվով քվեներ երկրի նախագահի ընտրության համար, եւ նախագահի պարտականությունները կատարում է խորհրդարանի խոսնակը:

Խորհրդարանի լուծարման դեպքում օրենսդիր մարմնի ընտրությունները, համաձայն Սահմանադրության, պետք է անցկացվեն մինչեւ նոյեմբերի 14-ը:

Կիրակի օրը Մոլդովայում անցկացված սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն, որի նպատակն էր հաղթահարել մեկ տարի առաջ սկսված քաղաքական ճգնաժամը` նախագահի ուղղակի ընտրության հնարավորություն ընձեռելով մոլդովացիներին, ըստ նախնական արդյունքների, ձախողվել է, քանի որ քվեարկությանը չի մասնակցել ընտրողների առնվազն մեկ երրորդը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG