Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները հույս ունեն, որ ղարաբաղյան խաղաղ բանակցային գործընթացը «ավելի ակտիվ է ընթանալու»


ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահները՝ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ,) Բեռնար Ֆասիեն (Ֆրանսիա) եւ Իգոր Պոպովը, այսօր տարածած համատեղ հայտարարության մեջ հույս են հայտնել, որ դեկտեմբերի սկզբին` Աստանայում կայանալիք ԵԱՀԿ-ի գագաթնաժողովից առաջ, բանակցային պրոցեսը «ավելի ակտիվ է ընթանալու»:

«Սեպտեմբերի 6-ից 10-ը Մինսկի խմբի համանախագահները կլինեն Բաքվում, Երեւանում եւ Լեռնային Ղարաբաղում` քննարկելու այն հավելյալ քայլերը, որ անհրաժեշտ են հրադադարի ռեժիմը ամրապնդելու, բանակցային բոլոր կողմերի մոտ փոխզիջումային ոգու ձեւավորման, ինչպես նաեւ հետագա գործողությունների համար անհրաժեշտ միջոցները վերջնականապես մշակելու նպատակով», - ասված է Մինսկի խմբի համանախագահների հայտարարության մեջ, որի տեքստը զետեղված է ԵԱՀԿ-ի պաշտոնական կայքէջում:

Այսօրվա ընթացքում ակնկալվում է համանախագահների ժամանումը Բաքու։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդման համաձայն, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներից երկուսը՝ Բեռնար Ֆասիեն եւ Իգոր Պոպովը, արդեն Բաքում են։ Ռոբերտ Բրադկեի ժամանումը ակնկալվում է օրվա ընթացքում: Վաղը նրանք հանդիպումներ կունենան Ադրբեջանի ղեկավարության հետ։

Համանախագահները Երեւան եւ Ստեփանակերտ կայցելեն սեպտեմբերի 8-ից 9-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG