Մատչելիության հղումներ

Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայկական եկեղեցու բակում ստորագրահավաք է անցկացվել


Երուսաղեմի քաղաքապետարանի, գերմանական թաղամասի հրեա բնակիչների եւ Հայոց պատրիարքարանի միջեւ 7 տարի շարունակվող հակամարտությունը՝ Երուսաղեմի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հետագա ճակատագրի շուրջ, նոր զարգացումներ է ստանում։
Քաղաքապետարանի որոշմամբ, եկեղեցուն կից կառուցվելու է բարձրահարկ հյուրանոցային համալիր։ Ըստ նույն որոշման՝ հայկական եկեղեցին, որն այդպիսով, հայտնվելու է հյուրանոցային համալիրի բակում, տրամադրվելու է հրեա բնակիչներին՝ որպես համայնքային կենտրոն։

Քաղաքապետարանի որոշումը միանշանակ չի ընդունվել ինչպես Հայոց պատրիարքարանի, այնպես էլ տվյալ համայնքի բնակիչների կողմից։ Կիրակի երեկոյան համայնքի եւ Հայոց պատրիարքարանի ներկայացուցիչների գլխավորությամբ շուրջ 300 քաղաքացի՝ 250 հրեա եւ 50 հայ, հավաքվել էր եկեղեցու բակում՝ քաղաքապետարանի որոշման դեմ ստորագրահավաք անցկացնելու նպատակով։

Ավելի մեծ բողոքի ակցիա է նախապատրաստվում նաեւ սեպտեմբերի 16-ին, երբ կայացվելու է հյուրանոցային համալիրի եւ եկեղեցու ճակատագրի վերաբերյալ վերջնական որոշում։

Եթե բողոքի ակցիաները արդյունք չտան Երուսաղեմի Հայոց պատրիարքարանը չի բացառում դատական կարգով Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին համայնքային կենտրոն դարձնելու որոշումը բողոքարկելու տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG