Թիվ 9 դամբանաբլուրի պեղման արդյունքում հայտնաբերվել է ձիու զոհաբերության հնագույն օրինակը: Այս գտածոն կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ տարածաշրջանի պատմամշակութային իրողության բացահայտման համար», - լրագրողների հետ հանդիպմանը երկուշաբթի օրը հայտարարեց Հայաստանի Մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Հակոբ Սիմոնյանը` շարունակելով. - «Այս դամբարանի տարիքը 26-25-րդ դարերն է Քրիստոսից առաջ: Նման վաղնջականության ձիու զոհաբերության փաստ ողջ Առաջավոր Ասիայում մինչեւ այժմ հավաստված չէ: Եվ նման հայտնագործումը Հայաստանում` Երեւանից ընդամենը 30 կիլոմետր հեռավորության վրա, իրոք որ ցնցող նշանակություն ունի»:
Սա, նրա խոսքով, եւս մեկ անգամ հաստատում է նախկինում առաջ քաշված, բայց շատերի կողմից թերահավատորեն ընկալվող տեսակետը, այն է. «Հայաստանը եղել է ձիաբուծության եւ ձին ռազմի նպատակով օգտագործող հնագույն կենտրոններից մեկը»:
«Ներքին նավերը» եղել է բարձրաստիճան հանգուցյալների հուղարկավորման վայր: Նույն թիվ 9 դամբանաբլուրում հայտնաբերված մյուս հազվագյուտ գտածոն` խոշոր գիշատիչ կենդանու, ենթադրաբար` առյուծի մագիլն է, որ հայտնաբերվել է հանգուցյալի գլխի տակ:
«Սա փաստորեն Առյուծաձեւ Մհերի նախատիպն է: Սա հնագույն մի շերտի բացահայտում է, որ մեր պատմական էպոսը հենց այնպես չի հորինվել», - ասաց Հակոբ Սիմոնյանը:
Շարունակվում են պեղումները 10-17-րդ դարերով թվագրվող Լոռեբերդ միջնադարյան ամրոցի շրջակայքում: Պեղումների արդյունքում բացվել են 24 մետր բարձրությամբ ու 20 մետր հաստությամբ պարիսպները: Ստեփանավան քաղաքից 3 կմ հեռավորության վրա գտնվող այս հնավայրը սկսել են պեղել 60-ական թվականներին, այնուհետ ֆինանսական միջոցների բացակայության պատճառով պեղումները դադարեցվել են: Լոռեբերդի պեղումների արշավախմբի ղեկավար Իգիթ Ղարիբյանի խոսքով, Մշակույթի նախարարության նախաձեռնութւամբ պեղումները վերսկսվել են 2009 թվականից:
«Լոռեբերդը ուսումնասիրելու, վերականգնելու եւ այն զբոսաշրջային կենտրոն դարձնելու համար Հայաստանի Մշակույթի նախարարությունը հատկացրել է 9 մլն դրամ», - տեղեկացրեց Հակոբ Սիմոնյանը: