Մատչելիության հղումներ

Թբիլիսիում մահացել է Ֆրանսիայի դեսպանատան աշխատակիցը


«Նովոստի-Գրուզիա» լրատվական գործակալության փոխանցմամբ, անցած գիշեր Թբիլիսիում` իր բնակարանում, մահացել է Վրաստանում Ֆրանսիայի դեսպանատան աշխատակից Աննա-Մարիա Գոտյեն։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների, 50-ամյա Գոտյեն տառապել է շաքարախտից եւ սրտի հիվանդությունից։

Ենթադրվում է, որ Վրաստանում Ֆրանսիայի դեսպանությունը եւ Վրաստանի արտաքին գործոց նախարարությունը վաղը հանդես կգան դեսպանատան աշխատակցի մահվան հանգամանքների վերաբերյալ պաշտոնական հայտարարություններով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG