Մատչելիության հղումներ

Պակիստանում մահապարտ ահաբեկչի հարձակման զոհերի թիվը հասել է 65-ի


Պակիստանի ոստիկանության փոխանցմամբ, երեկ Քուեթա ավանում շիա մահմեդականների երթի վրա մահապարտ ահաբեկչի կատարած հարձակման հետեւանքով զոհվածների թիվը հասել է 65-ի, երբ անցած գիշեր ավանի հիվանդանոցում մահացել է պայթյունից վնասվածքներ ստացած եւս մի քանի մարդ։

Քուեթա ավանի շիաների առաջնորդները կոչ են արել ի նշան բողոքի համընդհանուր գործադուլ հայտարարել, ավանի բոլոր կրթական հաստատությունները փակ են։

Հարձակման համար պատասխանատվությունը ստանձնել են թալիբները։

Սեպտեմբերի 1-ին շիաները մահապարտ ահաբեկչի կողմից հարձակման էին ենթարկվել պակիստանյան մեկ այլ քաղաքում` Լահորում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG