Մատչելիության հղումներ

Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը` նոր շենքում


Արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքը
Սեպտեմբերի 4-ին` Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրը, կայացել է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարության նոր շենքի բացման արարողությունը:

Արտակարգ իրավիճակների աշխատակցի օրվան նվիրված շքերթին եւ շենքի բացման արարողությանը ներկա է գտնվել նախագահ Սերժ Սարգսյանը:

Շքերթին մասնակցել են արտակարգ իրավիճակների նախարարության կենտրոնական եւ մարզային բոլոր հրշեջ-փրկարարական ստորաբաժանումները:

Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` Սերժ Սարգսյանը տոնի առթիվ փրկարարական ծառայության գեներալ-մայորի կոչում է շնորհել նախարարության երկարամյա աշխատակիցներ` Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գնդապետ Սերգեյ Ազարյանին եւ նույն ծառայության փրկարարական ուժերի վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Վաչագան Նիկողոսյանին:

Նախագահը նաեւ շրջել է նախարարության նոր շենքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG