Ադրբեջանը ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հարցը կքննարկվի նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի (ԽՎ) աշնանային նստաշրջանում:
1news.az լրատվական գործակալության փոխանցմամբ` Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Զիյաֆեթ Ասքերովը լրագրողներին, մասնավորապես, ասել է. - «ՆԱՏՕ-ի ԽՎ-ում ստեղշծվել է հատուկ հանձնաժողով Լեռնային Ղարաբաղի հարցով, եւ Լատվիայում անցկացված գարնանային նստաշրջանի ընթացքում այդ կառույցի նախագահ Ջոն Թաները լրջորեն վերաբերվեց այդ հարցին ու խոստացավ այն բարձրացնել աշնանային նստաշրջանում»:
«Դա հարուցեց հայկական կողմի հակազդեցությունը, բայց ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայտարարեցին, որ չեն ընդունում ոչ մի բողոք», - վստահեցրել է Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահը:
Ասքերովը ասել է նաեւ, թե Ադրբեջանը հույս ունի Ղարաբաղի հարցով նոր աջակցություն ստանալ ՄԱԿ-ի անդամ երկրների կողմից: