Մատչելիության հղումներ

Խալաֆյանի մահվան գործով դատական նիստը ընդմիջվեց` ամբաստանյալի վատառողջ լինելու պատճառով


Ոստիկանության Չարենցավանի բաժնում Վահան Խալաֆյանի մահվան գործով հերթական դատական նիստը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր ընդմիջվեց` ամբաստանյալ Աշոտ Հարությունյանի առողջական վատ վիճակի պատճառով: Դատարանի դահլիճ բերելիս նա սրտխառնոց էր ունեցել, փսխել, եւ իր պաշտպանյալ Սեդա Սաֆարյանին փոխանցել էր, որ շատ թույլ է եւ ի վիճակի չէ որեւէ բան անել:

Սեդա Սաֆարյանի վկայությամբ` իր պաշտպանյալի առողջական վիճակը վատ է արդեն 4 օր: Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը ընդմիջվի, եւ հնարավորություն տրվի ամբաստանյալին բուժզննման ուղարկելու:

Դատավորը 30 րոպեով ընդմիջում հայտարարեց, եւ շտապ օգնություն կանչվեց: Կեսօրին մոտ բժիշկները դեռ զննում են Աշոտ Հարությունյանին:

Հարությունյանը մեղադրվում է Վահան Խալաֆյանին ծեծի ենթարկելու մեջ, ինչը հանգեցրել է ինքնասպանության: Ուրբաթ օրը Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դահլիճում նա հայտարարել էր, թե իրականում ինքնասպանություն տեղի չի ունեցել:


Ռուզաննա Ստեփանյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG