Մատչելիության հղումներ

Ռուսաստանը կարող է երկարաձգել ցորենի արտահանման արգելքի ժամկետը


Ռուսաստանը կարող է երկարաձգել ցորենի արտահանման արգելքի ժամկետը: Այդ մասին, մասնավորապես, հայտարարել է երկրի վարչապետ Վլադիմիր Պուտինը` նշելով. - «Անհրաժեշտ է հասկանալ, որ մենք ի վիճակի կլինենք քննարկել ցորենի արտահանման արգելքի վերացումը միայն գալիք տարվա բերքի ստացումից հետո»:

Ռուսաստանի վարչապետի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, իր հերթին, հաստատել է, որ արգելքը չի հանվի այս տարվա դեկտեմբերի 31-ին, ինչպես նախատեսվում էր անցած ամիս, երբ Պուտինի համապատասխան կարգադրությամբ կես տարով` մինչեւ այս տարվա վերջ, արգելվեց ցորենի արտահանումը երկրից:

Ռուսաստանը հարկադրված գնաց նման քայլի, քանի որ եղանակային վատ պայմանների պատճառով այս տարի երկրում ցորենի բերքը մոտ մեկ քառորդով պակաս է լինելու սպասվածից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG