Մատչելիության հղումներ

Իլհամ Ալիեւ. «Ադրբեջանական դրոշը կծածանվի Ղարաբաղի վրա»


«Ադրբեջանական դրոշը մեր հպարտությունն ու ոգին է: Այն ծածանվելու է Ղարաբաղի, Խանքենդիի եւ Շուշիի վրա: Մենք բոլորս պետք է լուրջ ջանքեր գործադրենք, որ այդ օրը որքան հնարավոր է շուտ գա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ», - հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չորեքշաբթի երեկոյան Պետական դրոշի հրապարակի բացման արարողության ընթացքում:

Կասպից ծովի ափին գտնվող նորաբաց հրապարակի մեծությունը մոտ 6 հեկտար է, այստեղ տեղադրվել է աշխարհի ամենամեծ դրոշը, որի լայնությունը` 35, իսկ երկարությունը` 70 մետր է:

«62 մետր բարձրության վրա ծածանվող ադրբեջանական դրոշի ընդհանուր քաշը 350 կիլոգրամ է», - հաղորդում է «Նովոստի - Ազերբայջան» գործակալությունը` հավելելով. - «Դրոշը տեսանելի է Բաքվի ցանկացած կետից»:

Դիմելով Պետական դրոշի հրապարակի բացման արարողության մասնակիցներին` Ալիեւը նշել է. - «Մեր երկիրը կախված չէ արտաքին օգնությունից եւ ինքն է ապահովում իր անվտանգությունը»:

Իլհամ Ալիեւի խոսքով` մի քանի տարի հետո Ադրբեջանը կդառնա «միջազգային դոնոր պետություն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG