2008 թվականի հետընտրական իրադարձությունների զոհերի հարազատները նամակով դիմել են Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) գլխավոր քարտուղարին եւ նախագահին` պահանջելով ստիպել Հայաստանի իշխանություններին բացահայտել զոհերի մահվան հանգամանքները։
ԵԽԽՎ-ի գլխավոր քարտուղար Մատեո Սորինասին եւ նախագահ Մեւլութ Չավուշօղլուին հասցեագրված նամակում «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները, մասնավորապես, ասում են. - «Այսօր լրանում է երկուսուկես տարի այն օրվանից, երբ Եվրոպայի խորհրդի անդամ Հայաստանում իշխանությունները հրամայեցին ոստիկանությանը եւ ոստիկանական համազգեստով քրեական տարրերին կրակ բացել խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում զոհվեց 10 մարդ»։
ԵԽԽՎ-ի աշնանային նստաշրջանին ընդառաջ, զոհերի հարազատները ԵԽԽՎ-ի բարձրաստիճան պաշտոնյաներից պահանջում են ստիպել Հայաստանի Հանրապետությանը` կատարել ԵԽԽՎ-ի առաջ ստանձնած պարտավորությունները, մասնավորապես` սպանությունների բացահայտման ուղղությամբ։
Նամակը Հայաստանում ԵԽ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին հանձնեց 2008 թվականի մարտի 1-ին «Չերյոմուխա-7» տեսակի հատուկ միջոցից սպանված Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը։
Սիլվիա Զեհեն «Մարտի 1»-ի զոհերի հարազատներին ասաց, որ տեղյակ է սպանությունները չբացահայտելուն առնչվող իրավիճակին, եւ խոստացավ, որ անմիջապես կփոխանցի նամակը։
Անուշ Մարտիրոսյան