Իտալիայի արտգործնախարար Ֆրանկո Ֆրատինիի պաշտոնական այցը Ադրբեջան, որ նախապես ծրագրված էր սեպտեմբերի 7-ին, հետաձգվել է անորոշ ժամանակով:
Ինչպես 1news.az լրատվական գործակալությանը հայտնել է Իտալիայում Ադրբեջանի դեսպան Էմիլ Քերիմովը, այցի հետաձգումը կապված է «ներպետական ընթացակարգերի» հետ: «Իտալիայի խորհրդարանում քվեարկություն է կայանալու, այդ իսկ պատճառով նախարարը պետք է մասնակցի դրան», - պարզաբանել է ադրբեջանցի դիվանագետը` վստահեցնելով, որ այցը մինչեւ տարեվերջ կկայանա: