«Առավոտ»-ի լրագրողը հիշեցնում է. - «2008 թվականի «մարտիմեկյան» իրադարձություններից 2.5 տարի է անցել, բայց մինչեւ օրս էլ բացահայտված չեն ո'չ Երեւանի կենտրոնում ոստիկանության կողմից սպանված առնվազն 9 քաղաքացիների մահվան հանգամանքները, ո'չ էլ սպանությունների մեջ մեղավոր անձինք են իրենց արժանի պատիժը ստացել: Հատուկ քննչական ծառայությունում արդեն 2.5 տարի է` պնդում են, թե գործի նախաքննությունը ընթանում է:Թե որքան ժամանակ է պետք է, որ մեր իրավապահներն ու իշխանությունները խոստովանեն, որ անկարող են կամ պարզապես չեն ուզում բացահայտել այդ գործերը` դժվար է ասել»:10 զոհերից Տիգրան Խաչատրյանի մայրը` Ալլա Հովհաննիսյանը թերթին ասել է, որ մինչեւ Ազգային ժողովի աշնանային նստաշրջանի մեկնարկը իրենք մտադիր են դիմել Հայաստանում ԵԽԽՎ ներկայացուցչությանը: «Սեպտեմբերի 1-ին լրանում է այդ դեպքերի 2.5 տարին: Մտադիր ենք այդ օրը երթով գնալ ԵԽԽՎ գրասենյակ եւ դիմում-բողոք ներկայացնել»: «Ի դեպ, սա բացառապես զոհերի ծնողների նախաձեռնությունն է», - գրում է «Առավոտ»-ը:
Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հարցազրույց է տվել «Կապիտալ» օրաթերթին: Լրագրողը հարցնում է. - «Ինչո՞ւ Հայաստանի անկախության հռչակագրի օրը բարձր մակարդակով չնշվեց, ասենք այնպես, ինչպես նշվեց Երեւանի օրը»։ Շարմազանովը պատասխանում է. - «Դե դա խոսում է այն մասին, որ մեզ մոտ քաղաքական կուլտուրան, քաղաքական համակարգը համապատասխան մակարդակի վրա չեն, եւ մենք ունենք անելիքներ։ Երբ մենք հասկանանք, որ դիմացինին ոչնչացնել պետք չէ, այլ պետք է լսել նրա կարծիքը, հակառակվել, եթե կա հիմք, սակայն միշտ հարգել՝ անկախ ամեն բանից: Երբ կհասկանանք, որ չնայած մեր հայացքների տարբերությանը եւ զբաղեցրած դիրքին` մենք բոլորս մի նավում ենք, երբ հասկանանք, որ երկրի ներսում չի կարելի «մերոնցի ու ձերոնցի» բաժանել, այդ ժամանակ մենք կկարողանանք հավաքվել ու տոները նշել միասնաբար»։ Դիտարկմանը, թե Անկախության հռչակագրի օրը կարեւոր օր է, եւ պետական որեւէ մարմին պիտի զբաղվեր այն իսկական տոն դարձնելու խնդրով, ՀՀԿ-ի խոսնակը արձագանքում է. - «Հարցը միայն այս տոնը չէ։ Ամեն ինչ գալիս է քաղաքական համակարգից։ «Այն, ինչ անում է դիմացինդ, սխալ է» մոտեցումը փակում է շատ հարցերի լուծման ճանապարհը»։
«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Այնպես ստացվեց, որ օգոստոսին Հայաստանի քաղաքական կյանքի կարեւորագույն իրադարձությունը Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ պայմանագրի երկարաձգումն է:Եվ այնպես ստացվեց, որ հատկապես այդ արձանագրության բովանդակությունը առ այսօր խնամքով գաղտնի է պահվում հասարակությունից: Հայտնի է միայն, որ քաղաքական դաշտում այդ հարցի շուրջ բուռն բանավեճեր են ընթանում, ընդ որում` բավականին տարօրինակ բանավեճեր: Հանրապետականները, օրինակ, ցնծության մեջ են ու պատերի տակ իրար շշուկով պատմում են, թե «բա չես ասի` ըստ այդ պայմանագրի, պատերազմի դեպքում ռուսական զորքերը Ղարաբաղն էլ են պաշտպանելու», իսկ բարձրաձայն խոսում են այն մասին, որ համաձայնագիրը «վերականգնեց ուժային հավասարակշռությունը տարածաշրջանում»: Տարօրինակ է, չէ՞. այդ մարդիկ տասը տարի շարունակ ասում էին, թե Ղարաբաղի անվտանգության միակ երաշխիքը հայկական բանակն է, իսկ հիմա պարծենում են, թե ռուսական ռազմաբազաների առկայությունն է, որ պիտի զսպի ադրբեջանցիների ագրեսիան»:
lragir. am-ի մեկնաբանը գրում է. - «Մինչ այժմ Հայաստանը ոչ մի քայլ չի արել ՄԱԿ-ի ասպարեզում բանաձեւերի հոսքը հավասարակշռելու համար: Միայն հույսերը, թե Մինսկի խմբի համանախագահները հերթական անգամ թույլ չեն տա կարգավորման գործընթացը դուրս բերել միջազգային այդ կառույցի շրջանակից, չի կարելի համարել լուրջ «պատասխան քայլ»: Սակայն որեւէ այլ բան, բացի հերթական անգամ համանախագահ երկրների վրա հույս դնելուց, Ստեփանակերտում Սերժ Սարգսյանից չլսեցինք: Եթե նա ենթադրում է, թե Բաքու կատարելիք այցի ընթացքում Ռուսաստանի նախագահն Ադրբեջանի ղեկավարությանը համոզելու է հետ վերցնել իր առաջարկները ՄԱԿ-ի ԳԱ-ից, ապա կարելի է միայն ափսոսալ Հայաստանի «պատասխան քայլերի» արդյունավետության առումով: Ադրբեջանը չի էլ մտածում դուրս բերել գործընթացը ԵԱՀԿ շրջանակներից: Համապատասխանաբար, Հայաստանը չպետք է հուզվի այն բանից, որ իր հոգսն է դառնալու ԵԱՀԿ շրջանակում դիվանագիտական գործընթացը պահելու տքնաջան աշխատանքը: Ադրբեջանը որոշել է փոխել քննարկման առարկան, ոչ մի կերպ չհավակնելով այդ քննարկումները ԵԱՀԿ շրջանակից դուրս բերելուն: Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը լռվել է այն պատճառով, որ կորսվել է բանակցության առարկան: Սակայն Ադրբեջանում արագ հասկացան, որ դա որեւէ կերպ չի նշանակում, որ ԵԱՀԿ-ն չի կարելի այլ ուղղությամբ չօգտագործել: Ահա եւ որոշեցին ՄԱԿ-ի ձեռքերով հակամարտության խնդիրը հանգեցնել տեղափոխված ադրբեջանցիների ճակատագրին ու իրավունքներին, եւ այնուհետեւ ԵԱՀԿ-ին առաջարկել զբաղվել «լուրջ գործով» Լեռնային Ղարաբաղի տարածքում»:
«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Օգոստոսի 25-ին տեղի ունեցած «Իրան. հաղթանակի կամուրջ» համաժողովում Հայոց ցեղասպանության մասին Իրանի նախագահի օգնական, «Մշակութային ժառանգության եւ զբոսաշրջության կազմակերպության» նախագահ Համիդ Բաղայիի հայտարարությունը ռումբի պայթյունի ազդեցություն ունեցավ թուրք-իրանական, թվում է թե, բարեկամական դարձող հարաբերությունների վրա: Խորքայի վերլուծությունը ցույց է տալիս, որ գործ ունենք ոչ թե պատահականության, կամ իրանցի պաշտոնյայի ինքնագլուխ քայլի, այլ տարածաշրջանում սպասվող աշխարհաքաղաքական նոր վերադասավորումներին այդ երկրի իշխանությունների համիմաստ արձագանքի հետ»: