Մատչելիության հղումներ

Ռուսաստանցի սափրագլուխները ծեծել են ռոք-փառատոնի մասնակիցներին


Մի քանի տասնյակ սափրագլուխներ կիրակի երեկոյան հարձակվել են Ռուսաստանի Չելյաբինսկի մարզի Միաս քաղաքում անցկացվող ռոք-փառատոնի մասնակիցների վրա։

Առնվազն 11 մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է նաեւ 14-ամյա մի աղջկա մահվան մասին, սակայն իշխանությունները չեն հաստատում այս տեղեկատվությունը։

Ականատեսների վկայությամբ, ոստիկանության աշխատակիցները պարզապես փախուստի են դիմել, երբ մահակներով եւ մետաղյա ձողերով զինված 40-ից 100 սափրագլուխներ ներխուժել են փառատոնի անցկացման տարածք եւ սկսել են ծեծել հանդիսատեսներին, որոնց թիվը անցել է 3 հազարից։ Հնչել են կրակոցներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG