Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը հրաժարվում է մասնակցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին:
Կիլիկիո կաթողիկոսության տեղեկատվական բաժանմունքի հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. - «Հետեւողական Թուրքիայի ուրացման ու ժխտման քաղաքականության եւ հայ կյանքից ներս շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին որպես մարդկային իրավունքների պաշտպան ներկայանալու նրա փորձերի դեմ իր հստակ կեցվածքին` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը մերժում է մասնակցել Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը»:
«Բացահայտ իրողություն է, որ այս նախաձեռնությամբ Թուրքիան փորձում է միջազգային համայնքին ու հայ ժողովրդին ներկայանալ խաղաղասերի, բարի դրացու ու մարդկային իրավունքների պաշտպանի քողով, որի ետեւում գտնվում է նույն ցեղասպան Թուրքիան` իր ուրացման ու ժխտման նենգ դիվանագիտությամբ», - հայտարարում է Կիլիկիո կաթողիկոսությունը: - «Արեւմտյան Հայաստանի ու Կիլիկիայի տարածքում գտնվող ավելի քան երկու հազար հայկական դարավոր վանքերն ու եկեղեցիները Թուրքիայի կողմից կա'մ քանդված են, կա'մ մզկիթի վերածված եւ կամ` ախոռ դարձած: Այդ բազմաթիվ եկեղեցիներից մեկը զբոսաշրջիկներ հրապուրող, ըստ ձեւի` եկեղեցու, բայց ըստ էության` թանգարանի վերածելով, Թուրքիան չի կարող խաբել հայ ժողովրդին»:
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը նաեւ վերահաստատում է Հայոց ցեղասպանության ճանաչման եւ դրա դիմաց հատուցման` Թուրքիային ուղղված իր պահանջը:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցու պատարագին ներկայացուցիչներ ուղարկելու է: