Մատչելիության հղումներ

Օբաման օգոստոսի 31-ին հանդես կգա ուղերձով


Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգոստոսի 31-ին հանդես կգա ուղերձով:

Ինչպես սպասվում է, Օբամայի ուղերձը նվիրված կլինի Իրաքից ամերիկյան զորքերի դուրսբերմանը եւ Աֆղանստանում ԱՄՆ-ի ռազմավարությանը:

Սպիտակ տան ներկայացուցիչ Բիլ Բերթոնը տեղեկացրել է, որ նախագահը փորձելու է բացատրել ամերիկացիներին Աֆղանստանում Միացյալ Նահանգների առաքելության էությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG