Մատչելիության հղումներ

Ղարաբաղի ՊՆ-ն երեկ արձանագրել է հրադադարի խախտման 25 դեպք


Օգոստոսի 25-ի լույս 26-ի գիշերը եւ օրվա ընթացքում Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զորքերի շփման գոտու մի շարք հատվածներում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 25 դեպք:

Ղարաբաղի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի Զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից եւ դիպուկահար հրացաններից 150-ից ավելի անգամ գնդակոծել են Հադրութի, Մարտունու, Ասկերանի եւ Մարտակերտի շրջանների պաշտպանական ուղղություններում տեղակայված ղարաբաղյան դիրքապահների հենակետերը:

«Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումների ձեռնարկած պատասխան գործողություններից հետո հակառակորդը լռել է», - ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG