Թուրք հայտնի պատմաբան, Սաբանջը համալսարանի դասախոս Հալիլ Բերկթայի կարծիքով, «Ակոս» շաբաթաթերթի խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի հետ կապված վերջին իրադարձությունները վկայում են, թե որքան բազմաբեւեռ է Թուրքիայի պետական ապարատը։
«Թուրքիայում իշխանությունը երկբեւեռ չէ, այն բազմաբեւեռ է, եւ Դինքի գործի հետ կապված վերջին զարգացումները փայլուն ապացույցն են, որ իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը իրականում ամբողջությամբ չի վերահսկում կառավարման լծակները», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Բեկթայը։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեղավոր է ճանաչել Թուրքիային Հրանտ Դինքի սպանությունը չկանխելու եւ սպանության բացահայտման ուղղությամբ հետաքննությունը նորմալ չկազմակերպելու համար։ Մինչ այդ՝ թուրքական կառավարության անունից դատարան ներկայացված պաշտոնական պատասխանի մեջ Թուրքիայի արտգործնախարարությունը որպես օրինակ ներկայացրել էր գերմանացի նեոնացիստներից մեկի գործը ընդդեմ Գերմանիայի կառավարության, այսպիսով, փաստորեն, զուգահեռներ անցկացնելով նեոնացիստի եւ Հրանտ Դինքի միջեւ։
Թուրքիայում Հրանտ Դինքի սպանության գործով ձգձգվող դատական գործընթացը, Հալիլ Բեկթայի գործով, ֆարս չէ, բայց շատ մոտ է դրան։
«Դատարանը ամեն ինչ անում է սպանության իրական հրահրողների եւ կազմակերպիչների բացահայտումը բացառելու համար», - ասում է թուրք պատմաբանը, - «Այժմ էլ արտգործնախարարությունը պատասխան է հղում Մարդու իրավունքների եվրոպական դատարանին, որն այլ կերպ, քան մոլագարություն եւ խայտառակություն անվանել չի կարելի»։
Բերկթայը կարեւորում է այն, որ Եվրոպական դատարանին հղված հիշյալ պատասխանից հետո Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլը հանդիպեց Հրանտ Դինքի եղբոր՝ Խոսրովի հետ։
«Կարծում եմ իշխող կուսակցությունը եւ կառավարությունը անկեղծորեն շահագրգռված են հայկական խնդրի տարբեր բաղկացուցիչների գծով իրական առաջընթացով, սակայն վերջին տարիներին իշխող վերնախավի առանձին տարրեր հետեւողականորեն փորձում են խայտառակել կառավարությանը եւ պայթեցնել արտաքին աշխարհի հետ կառավարությանը կապող բոլոր կամուրջները», - նշում է հայտնի պատմաբանը։
Հրանտ Դինքի մյուս ընկերը՝ հրապարակախոս, «Բիլջի» համալսարանի դասախոս Մուրադ Բելգեն, ով 2005 թվականի սեպեմբերի 24-ին կայացած խորհրդաժողովի կազմկոմիտեի անդամն էր, նշում է, թե այդ խորհրդաժողովից հետո, Թուրքիայում զարմանալիորեն աճեց հետաքրքրությունը Հայաստանի եւ հայկական հարցի նկատմամբ:
«Հրանտ Դինքը այս փոփոխությունների կարեւորագույն գործիքն էր, եւ, ցավոք սրտի, դարձավ դրա զոհը», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց Բելգեն։ Ըստ նրա, Թուրքիան մի երկիր է, որի համար անցյալը բեռ է։
«Թուրքիան խնդիր ունի իր պատմության հետ։ Այժմ Թուրքիայում իսկական մտավորականները որդեգրել են այն դիրքորոշումը, որ մենք պետք է ընդունենք Հայոց ցեղասպանությունը: Որքան բարձր է հնչում մեր տեսակետը, նույնքան ագրեսիվ են դառնում ցեղասպանությունը մերժողները, եւ մոտ ապագայում մենք իրավիճակի փոփոխություն ակնկալել չենք կարող», - ասում է Մուրադ Բելգեն, որի կարծիքով, հայ-թուրքական հարաբերություններում առկա սառեցումը, չի նշանակում, որ Թուրքիայում աճել են հակահայկական տրամադրությունները:
Հալիլ Բերքթայը կարծիքով, Թուրքիայի իշխանությունները, ինչպես եւ Հայաստանի իշխանությունները, զիգզագաձեւ քաղաքականություն են վարում. մեկ քայլ առաջ` երկու քայլ ետ:
«Հայաստանը իր «պոչն» ունի` Ղարաբաղը։ Թուրքիայի համար էլ դա Կիպոսն է եւ Ադրբեջանը: Պատկերավոր ասած՝ այդ պոչերը մշտապես թափահարում են շներին, դիմում են ամեն տեսակ շանտաժի: Սա հատկապես վերաբերում է Ադրբեջանին: Ճանապարհը փշոտ է, սակայն կա առաջընթաց, եւ չեմ կարծում թե Թուրքիայի հասարակությունը կորցրել է հետաքրքրությունը հայկական հարցի նկատմամբ», - եզրափակեց Հալիլ Բերքթայը:
Երկու մտավորականն էլ վստահ են, որ Թուրքիայում սեպտեմբերի 12-ին կայանալիք Սահմանադրական հանրաքվեն, որը նրանց համոզմամբ հաջող է անցնելու, խթանելու է ժողովրդական բարեփոխումները երկրում, եթե, իհարկե, հերթական անգամ չմիջամտեն զինվորականները: