Հայաստանում է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) գործադիր փոխնախագահ եւ գլխավոր տնօրեն Լարս Թանելը, որին այսօր ընդունել է նախագահ Սերժ Սարգսյանը:
Նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ` հանդիպման ժամանակ քննարկվել են Հայաստանի տնտեսության զարգացման, ՄՖԿ-ի հետ ինչպես խորհրդատվական, այնպես էլ ներդրումային ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:
Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում կորպորացիայի գործունեության ակտիվացումը եւ պատրաստակամությունը` միջազգային փորձագետների ներգրավմամբ աջակցելու Հայաստանի տնտեսության հեռանկարային ոլորտների զարգացմանը, եւ նշել, որ նաեւ կոնկրետ գործարար ծրագրերին կորպորացիայի ներդրումային մասնակցությունը չափազանց օգտակար կլինի:
Լարս Թանելը, խոսելով Հայաստանում կորպորացիայի գործունեության ընդլայնման եւ առաջիկայում իրականացվելիք ծրագրերի մասին, վստահեցրել է, որ դրանց արդյունքները մոտ ապագայում արդեն տեսանելի կլինեն:
Միջազգային ֆինանսական կորպորացիան Համաշխարհային բանկի խմբի անդամ է: Հայաստանը ՄՖԿ-ի անդամ եւ բաժնետեր է դարձել 1995 թվականին: Կորպորացիան Հայաստանում խորհրդատվական ծառայություններ սկսել է մատուցել 1999 թվականից, իսկ ներդրումներ կատարել` 2000 թվականից: Առայսօր ՄՖԿ-ն Հայաստանի տնտեսության տարբեր հատվածներում ներդրել է 87 միլիոն դոլար` 18 ծրագրում: