Հայաստանի Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության քարտուղար, իշխող Հանրապետական կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը «դրական եւ ինչ-որ չափով սպասված» է որակում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոների երեկվա հայտարարությունը` «այն իմաստով, որ ամերիկյան վարչախումբը հայ - ռուսական վերջին զարգացումները համարում է բացառապես երկու կողմերին վերաբերող հարց, ինչը բխում է տարածաշրջանի կայունությունից եւ անվտանգությունից»:
Իր տարածած հաղորդագրությունում Շարմազանովը նշում է, որ այս հայտարարությամբ Վաշինգտոնը պաշտոնապես վերահաստատում է հայ - ամերիկյան հարաբերությունների գործընկերային բնույթը: Դա, ըստ նրա, «նշանակում է, որ ԱՄՆ-ն դրական է արձագանքում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքական կուրսին եւ ընդգծում է Հայաստանի հետ հարաբերությունների սերտացման շարունակականությունն ապահովելու պատրաստակամությունը»:
Թոների շեշտադրումը` կապված ԵԱՀԿ-ի Մինսկի խմբում Ռուսաստանի միջնորդական առաքելության հետ, Շարմազանովը դրական է գնահատում` որակելով այն «դիվանագիտական ապտակ Բաքվին եւ նրա հովանավորյալին»:
«Վաշինգտոնի այս մեկնաբանությունից պարզ դառնում, որ Մադրիդյան փաստաթղթի սանկտպետերբուրգյան առաջարկները մշակվել եւ ներկայացվել են ոչ թե միայն Կրեմլի կողմից, ինչպես պնդում էր Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից», - ասված է իշխող կուսակցության խոսնակի տարածած հաղորդագրությունում: